Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփանակերտ քաղաքի ծայրամասը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները մաքրել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող խոշոր տեղանքը պայթունավտանգ առարկաներից: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային ռազմամթերք:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 45 հեկտար տարածք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ առարկա: