24.11.2024
ԵԱՀԿ.
prev Նախորդ նորություն

"Սասնա ծռեր": Ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նամակ է փոխանցել, որն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Սեֆիլյանի Եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը 31.07.2016, առավոտյան 08։15: Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

"Սասնա Ծռեր" ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկու կողմից կային վիրավորներ: Ավելի ուշ պատանդներն ազատ արձակվեցին, բայց երբ իշխանությունները սկսեցին արգելել սննդի մատակարարումը ՊՊԾ գնդի տարածքի երկայնքով ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտուց ներս, իսկ այնուհետև իրավապահների հետ բախումներում վիրավորվեցին և հիվանդանոց տեղափոխվեցին զինյալ խմբի մի շարք անդամներ՝ զինյալ խումբը պատանդ վերցրեց շտապօգնության բուժաշխատողների:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի պահանջների թվում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձևավորումը, արտահերթ ընտրությունների անցկացումը:

Անցած օրերի ընթացքում մեծ թվով քաղաքացիներ երթեր և ցույցեր են անցկացնում դեպի ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում՝ պահանջելով արյունահեղություն թույլ չտալ և սնունդ ու բժշկական օգնություն ապահովել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար:

Հուլիսի 20-ին, 21-ին և անցած գիշեր՝ 29-ին, ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ է գործադրել ցուցարարներին ցրելու համար: Հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների ընթացքում հատուկ թիրախավորվել են լրագրողները: