20.04.2025
prev Նախորդ նորություն

Ոստիկան սպանած կրակոցն արձակվել է գրավված ՊՊԾ գնդի տարածքից. հակադարձում է Ոստիկանությունը

«Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից»,- այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից:

1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը:
2. Արձակված գնդակի հետագիծը:
3. Դիպուկահարի թաքստոցը:
4. Դիպուկահարը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել էր, որ ոստիկանն իրենց կրակոցից չի սպանվել: «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը:
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար