Աշխարհ

Ուրբ
24
Feb

ԱՄՆ Պետդեպը՝ «Հարավային գազային միջանցք»-ի ռազմավարական կարևորության մասին

«Հարավային գազային միջանցքը» շարունակում է ռազմավարական նախագիծ մնալ ԱՄՆ-ի համար: Ինչպես հաղորդում է 1news.az–ը, այս մասին հայտարարել է էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբին Դանիգանը:

Ուրբ
24
Feb

Բարզանի. Իրաքի Քրդական ինքնավարությունը վաղ թե ուշ անկախության հանրավքե կանցկացնի

Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը վաղ թե ուշ անկախության հարցով հանրավքե կանցկացնի նույնիսկ առանց Բաղդադի հաստատման:

Այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրվունքը, իսկ եթե նման բան անի, ապա, միևնույն է, մեզ չի զսպի»,-ասել է Բարզանին: Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հարցով հանրաքվե անցկացնելու բնական իրավունք ունի։

Հնգ
23
Feb

Փորձագետ. Մոսկվան պետք է օգտվի Թրամփի առաջարկությունից

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է գործարք կնքել ՌԴ–ի հետ`ահաբեկչության դեմ պայքարի ու տնտեսական համագործակցության հարցերով։ Այդ մասին «Ведомости»–ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ–ի նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը։

ԱՄՆ–ի արտաքին քաղաքական մեխանիզմի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Սամույլովը հայտարարել է, որ ՌԴ–ին ձեռնտու է ԱՄՆ–ի հետ այդպիսի համագործակցությունն ու Մոսկվան չպետք է շանսը ձեռքից բաց թողնի, փոխանցում է НСН–ը։

Չոր
22
Feb

Բժեզինսկի. Աշխարհակարգի հավասարակշռությունը խախտված է

Աշխարհակարգի հավասարակշռությունը խախտված է: Այս մասին New York Times–ի համար հոդվածում գրում են Զբիգնեւ Բժեզինսկին ( նախագահ Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, հիմա Center for Strategic and International Studies–ի հոգեբարձուների խորհրդի անդամ) ու Փոլ Վասսերմանը ( կենտրոնի գիտաշխատող)։ Նրանց կարծիքով, նախագահ Թրամփը դեռ չի ձեւակերպել այս կապակցությամբ էական դիրքորոշումներ, ու աշխարհը ստիպված է գոհանալ նրա թիմի արտահայտություններով՝ երբեմն անպատասխանատու, չհավասարակշռված կամ անկիրթ։

Երք
21
Feb

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ․ Փենս

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ։ Այս մասին վստահեցրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամաակ։

«Ինչպիսին էլ որ լինեն մեր տարաձայնությունները՝ մեր երկու մայրցամաքներն ունեն նույն ժառանգությունն ու արժեքները եւ մեկ գլխավոր նպատակ՝ առաջ մղել խաղաղության ու բարգավաճման գաղափարները՝ ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության միջոցով»,-հայտարարել է Մայք Փենսը։

Երք
21
Feb

SOCAR–ը սկսել է բնական գազ վաճառել Ուկրաինայում

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը(SOCAR) սկսել է բնական գազ վաճառել Ուկրաինայի ներքին շուկայում։
Ինչպես հայտնում է ԱՊԱ–ն, «Торговый дом SOCAR Ukraine»–ը նախորդ տարվա դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Укртрансгаз»–ի հետ`2017թ.–ի 180 միլիոն խմ գազ առաքելու հետ կապված։

SOCAR Ukraine–ը Ուկրաինայի տարածքում ունի 60 լցակայաններ։

Երկ
20
Feb

PricewaterhouseCoopers. 2050-ին Ռուսաստանը կմնա խոշորագույն տնտեսությունների վարկանիշի 6-րդ տեղում

Հաջորդ 35 տարում համաշխարհային տնտեսության մեջ կշարունակվի վերադասավորումը` Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի արդյունաբերական զարգացած երկրները և Ճապոնիան աստիճանաբար կկորցնեն առաջատարների դերը, նույնիսկ չնայած Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման վերաբերյալ կանխատեսմանը (մոտավորապես 2020-ին): Այդպիսի եզրակացություն է արվում PricewaterhouseCoopers (PwC) «Աշխարհը 2050-ին. Կշարունակվի արդյոք ուժերի վերադասավորումը համաշխարհային տնտեսության մեջ» թեմայով զեկույցում:

Երկ
20
Feb

Թուրքիան լրտեսում է Գյուլենի կողմնակիցներին ամբողջ Եվրոպայում․ Der Spiegel

Исламский проповедник Фетхуллах Гюлен

Թուրքիայի կրոնական կազմակերպությունների լրտեսական գործունեության շուրջ սկանդալը դուրս է գալիս Գերմանիայի սահմաններից։ Ըստ Der Spiegel-ի՝ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին Անկարա տվյալներ են հաղորդել նաեւ եվրոպական որոշ երկրների թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների աշխատակիցներ, մասնավորապես՝ Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների ու Բելգայի։

Երկ
20
Feb

Նախարար. Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ

Ադրբեջանի ու Պակիստանի միջև առկա են լավ հարաբերություններ, այդ թվում ռազմական արդյունաբերության ոլորտում։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը, փոխանցում է Report–ը։

Ըստ նրա, Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ ու համատեղ ծրագրերի կյանքի կոչմամբ։

Անդրադառնալով JF-17 Thunder և Super Mushak ինքնաթիռների արտահանմանն Ադրբեջան նախարարը նշել է, որ այդ հարցով որևէ խնդիր չկա և իրենք պատրաստ են Super Mushak վաճառել Բաքվին։

Կիր
19
Feb

Ամերիկյան մամուլը հարձակվել է Թրամփի վրա «անապացույց պնդումներով»

ԱՄՆ կառավարական շրջանակներում Reuters-ի աղբյուրները հաստատել են ավելի վաղ New York Times-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփի ընտրարշավի մասնակիցները կապի մեջ են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ:

Էջեր

Subscribe to RSS - Աշխարհ