Վիլնյուսի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ. Լիտվայի մայրաքաղաքում ավիավթարի մասին հայտնել է Reuters-ը։ Ինքնաթիռն ընկել է Ժիրնյուի փողոցում գտնվող երկհարկանի բնակելի շենքի վրա ժամը 5:31-ին: Ըստ ժամանակացույցի ՝ այդ ժամանակ նա պետք է վայրէջք կատարեր օդանավակայանում։ Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռում եղել է չորս մարդ ՝ երկու օդաչու և երկու աշխատող: