Ռուսաստանը կարևորում է իր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և ամեն ինչ կանի երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի զարգանան», - ասել է Պեսկովը լրագրողներին: