20.11.2025
Թրամփը ստորագրել է Էփշտեյնի գործով գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը
prev Նախորդ նորություն

Թրամփը հաստատել է Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր խաղաղության ծրագրին, հայտնում է NBC News հեռուստաալիքը։


Նրանց տվյալներով՝ 28 կետից բաղկացած ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։


Ծրագրի վրա աշխատելու ընթացքում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները խորհրդակցել են Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի, ինչպես նաև ուկրաինացի պաշտոնյաների հետ, նշում է հեռուստաալիքը։


 

 Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ
20.11.2025
Փաշինյանը հիշեցրել է Թրամփի խոստումը. գերիների հարցը քննարկվել է ԱՄՆ պաշտոնյայի հետ