29.09.2023
Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է երկրի շրջանների կառավարումը. ՌԴ ՊՆ
04.03.2022
Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է երկրի շրջանների կառավարումը. ՌԴ ՊՆ

Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է երկրի մարզերի և շրջանների վարչակազմերը կառավարելու ունակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կիևի ռեժիմը գրեթե ամբողջությամբ կորցրել է երկրի մարզերի և շրջանների վարչակազմերը կառավարելու ունակությունը», - ասել է Միզինցևը։ Գեներալ-գնդապետի խոսքով՝ այս պահին Ուկրաինայի քաղաքներում և ավաններում վարչությունները զրկված են քաղաքացիական անձանց գործերով զբաղվելու իրավունքից, ինչպես նաև չեն կարող լուծել սոցիալական և կենցաղային հարցեր։ «Քաղաքներում և բնակավայրերում այսպես կոչված տարածքային պաշտպանության ազգային գումարտակները կատաղի են, բայց իրականում նրանք նացիստներ են և վարձկաններ, որոնց միացել են օտարերկրյա ծագմամբ ահաբեկիչներ և ավազակներ», - ավելացրեց նա:  

Նորություններ գործընկերներից