ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Պեսկովը նաև ընդգծել է, որ նման հարցերը լուծվում են բացառապես նախագահի մակարդակով: Հարկ է նշել, որ Մոսկվայում Մանսուրովի նրբանցքում Սիրիայի դեսպանատան շենքի վրա բարձրացվել է սիրիական ընդդիմության դրոշը: Այսպես, դիվանագիտական ներկայացուցչության ճակատից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը երկրում իշխանափոխությունից հետո։