6.03.2025
Լուսանկարը` rtvi.com
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն Պուտինին, Զելենսկուն և Թրամփին հրավիրել է բանակցություններ վարել Մինսկում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ Մինսկում, Բելառուսի մայրաքաղաք է հրավիրել Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկուն, Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:


"Ուզում եք՝ եկեք։ Այստեղ, մոտ 200 կիլոմետր Բելառուսի սահմանից Կիեւն է. կես ժամ ինքնաթիռում: Այստեղ մենք կնստենք: Հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու, եկեք պայմանավորվենք: Ուստի ասեք Թրամփին. ես նրան սպասում եմ այստեղ Պուտինի և Զելենսկու հետ միասին։ Եկեք նստենք ու հանգիստ համաձայնության գանք։ Եթե ​​ցանկանում եք համաձայնության գալ", - ասել է Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում, փոխանցում է "Ինտերֆաքսը"։


Բելառուսի նախագահը կարծում է, որ Պուտինը նպատակաուղղված է խաղաղ բանակցություններին և հակամարտության կարգավորմանը:


Նա նաև կարծում է, որ ԱՄՆ նախագահին "պետք է համոզել պայմանավորվել Զելենսկու հետ, քանի որ Զելենսկու հետևում կանգնած է ուկրաինական հասարակության մեծ մասը"։ "Այդ պատճառով պետք է պայմանավորվել", - ասել է Լուկաշենկոն։