Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Անկարան կփորձի օգնել Ուկրաինայի նավահանգիստներն ականազերծելու գործում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի] և [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի զրույցի արդյունքների համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թուրք գործընկերները կփորձեն օգնել կազմակերպել ուկրաինական նավահանգիստների ականազերծումը, որպեսզի ազատեն պատանդ վերցված, փաստացի, նավերը՝ զարգացող երկրների համար անհրաժեշտ բեռներով»,- ասել է Լավրովը։