22.11.2024
Պուտինն անհեթեթություն է որակել պնդումները, թե ՌԴ-ն ցանկանում է հարձակվել Եվրոպայի վրա
prev Նախորդ նորություն

Դա «փառահեղ խոստովանություն» է. Զախարովայի պատասխանը Բորելի հայտարարությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարման մասին հայտարարությանը:


Բարելը կարծիք է հայտնել, որ առանց նման մատակարարումների Ուկրաինայում հակամարտությունը «կավարտվի երկու շաբաթվա ընթացքում»: Ի պատասխան՝ Զախարովան Telegram-ի իր ալիքում Բորելի հայտարարությունն անվանել է «փառահեղ խոստովանություն» և նշել, որ «դա խաղաղության ամբողջ բանաձևն է»:


Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ առանց արևմտյան երկրներից Կիևին զենք մատակարարելու, Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել երկու շաբաթվա ընթացքում: