14.12.2024
Դա «փառահեղ խոստովանություն» է. Զախարովայի պատասխանը Բորելի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ-ի բնակչության էթնիկ զտումները դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:


«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք է դատապարտվեն որպես այդպիսին։ Մեր բանաձևը սահմանում է հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների հստակ ցանկը և նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի՝ արդարության ապահովման ու այդ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»- նշել է Էշուն:


Սմիթն իր հերթին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները չեն չեզոքացնում նրանց՝ իրենց հայրենիքում խաղաղ և ազատ ապրելու իրավունքը։


«Մեր երկկուսակցական օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ՝ նրա անողոք բռնապետ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- նշել է Սմիթը։