23.11.2024
Հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
prev Նախորդ նորություն

Պուտինն անհեթեթություն է որակել պնդումները, թե ՌԴ-ն ցանկանում է հարձակվել Եվրոպայի վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ցանկանում է հարձակվել Եվրոպայի վրա, գրում է "Ինտերֆաքսը":


"Դա անհեթեթություն է, որն անհրաժեշտ է իշխող, ինչպես նախկինում էին ասում, շրջանակներին, որպեսզի բացատրեն և արդարացնեն իրենց ծախսերն Ուկրաինայում պատերազմի համար", - ասել Է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:


"Դա է գլխավոր պատճառը, թե ինչու է ուռճացվում այդ թեման՝ ինչ-որ ագրեսիվ քաղաքականություն Ռուսաստանի կողմից... Դա է հիմնականը, այլ պատճառներ չկան", - ընդգծել է նա։