14.11.2024
Զախարովան
prev Նախորդ նորություն

Հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը

Մոսկվայի հիվանդանոցում մահացել է 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օգնել է մարդկանց դուրս գալ այրվող շենքից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը։


Նշվում է, որ ահաբեկիչների հարձակման պահին Ենգիբարյանը դեպքի վայրից ոչ հեռու է եղել։ Տեսնելով ծուխը՝ նա վազել է դեպի համերգասրահ և սկսել օգնել մարդկանց դուրս գալ այրվող շենքից։


Ենգիբարյանը թունավորվել է շմոլ գազից, մրսել և հիվանդանոց է տեղափոխվել շնչուղիների սուր վարակով, և մի քանի օր անց նա մահացել։


VERELQ-ը հիշեցնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 382-ի՝ ներառյալ 9 երեխա: Մեծ մասի՝ 217 տուժածի, ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն։ Ավելի վաղ 165 մարդ հոսպիտալացվել էր, նրանցից 96-ն արդեն դուրս են գրվել։

Պուտինն անհեթեթություն է որակել պնդումները, թե ՌԴ-ն ցանկանում է հարձակվել Եվրոպայի վրա
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը