Զախարովան "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել՝ հավելելով, որ ռուսական դիվանագիտական գերատեսչությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից, գրում է "ՌԻԱ Նովոստին":
"Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխարհի տարբեր երկրներից զանգեր է ստանում հասարակ քաղաքացիներից, որոնք ցավակցություններ են հայտնում "Կրոկուս Սիթի Հոլ"-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, ինչպես նաև դատապարտում ողջ մարդկության աչքի առջեւ տեղի ունեցող այդ արյունալի ահաբեկչությունը", - գրել Է Զախարովան Telegram-ի իր ալիքում:
Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկի "Կրոկուս Սիթի Հոլ"-ում համերգից առաջ հրաձգության ու հրդեհի մասին: Գերատեսչությունը հայտնել է, որ կան զոհեր և տուժածներ: ԱԴԾ-ի տվյալներով ՝ ուժային գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։