ՌԴ կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովը մի քանի օրով տեղափոխվել է հիվանդանոց պրոֆիլակտիկայի համար: Նրա հոսպիտալացման մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Յուշչենկոն, գրում է "Ինտերֆաքսը": Քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաեւ վերջին տարիների ընթացքում իրականացված վիրահատական միջամտությունները, հավելել է Յուշչենկոն: Նրա խոսքով՝ պաշտոնի բերումով Կոմկուսի առաջնորդը շփվում է բազմաթիվ մարդկանց հետ։ Վերջին ժամանակները նա մրսածության նշաններ է ունեցել, ուստի ռիսկերը բացառելու համար նա պառկել է հիվանդանոց, ճշտել է մամուլի քարտուղարը: