23.11.2024
ԱՄՆ Սենատում Հարավային Կովկասի հարցով լսումներ կանցկացվեն
prev Նախորդ նորություն

Հացահատիկային նոր գործարք կնքելու կարիք չկա. Չավուշօղլու

Հացահատիկային նոր գործարք կնքելու կարիք չկա, այն կերկարաձգվի կողմերի համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Հացահատիկային գործարքի» ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։


«Ստամբուլի հացահատիկի համաձայնագրի ժամկետը չորս ամիս է։ Եթե ​​կողմերը չառարկեն, պայմանագրի ժամկետը կերկարաձգվի։ Նոր համաձայնագրի կարիք չկա. ռուսական պարարտանյութերի արտահանումը ձեռք բերված պայմանավորվածության մաս է կազմում։ Ռուսական կողմը որոշ մտահոգություններ ունի, որ իրենց պահանջները չեն կատարվում։ Այժմ մեր դիվանագիտությունն աշխատում է այդ մտավախությունները վերացնելու ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։


Նշենք, որ ռուսական կողմը, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է սեփական պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։ Միևնույն ժամանակ, մթերային գործարքի այն մասը, որը վերաբերում է ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում։