23.11.2024
ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է Ալիևի կողմից
prev Նախորդ նորություն

Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել ազատել ռազմագերիներին

Հունվարի 9-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրացիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․


«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։


Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: