Ուկրաինայի Խերսոն քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Նշվում է, որ տեղեկությունը ճշտել են Ուկրաինայի հայ համայնքից: Զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է: Այլ մանրամասները ճշտվում են: