Ղրիմի կամրջի պայթեցման գործով ձերբակալվածների թվում կա ՀՀ քաղաքացի
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Հայտնաբերվել է ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակից, նրանցից ութը ձերբակալվել է, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշվում է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար քողարկված պայթուցիկով բեռը բեռնատարում է հայտնվել Երևանում փաստաթղթերի փոխանակման արդյունքում:
ԱԴԾ-ի տվյալներով ՝ պայթուցիկը Օդեսայից ուղարկել են Բուլղարիա, Վրաստան և Հայաստան:
Բուլղարիայից Փոթի (Վրաստան), այնուհետև Հայաստան բեռնափոխադրումների կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն` ծնված 1975թ., Դենիս Կովաչը` ծնված 1979թ. ծնված, Վրաստանի քաղաքացիներ Ինոսարիձե Սանդրոն, «Լեւան» անունով բրոքեր և ՀՀ քաղաքացի Տերճանյան Արթուրը՝ 1985 թ.:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով և կատարվել է փաստաթղթերի փոխարինում։
Դրանից հետո այն ուղարկողն արդեն եղել է «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն (ք. Մոսկվա):
Ապա բեռը Վրաստանում գրանցված DAF 4 բեռնատարով հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսում և հոկտեմբերի 6-ին տեղափոխվել և բեռնաթափվել է ՌԴ-ի Արմավիր քաղաքի մեծածախ բազայում:
Ձերբակալվածել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը, Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոքերը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը: