24.11.2024
ԵՄ-ն գազի գործարք է ստորագրել ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության հետ․ հայտարարություն
prev Նախորդ նորություն

Սերբիային չի հաաջողվի երեք աթոռի վրա նստել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Սերբիային չի հաջողվի նստել երեք աթոռների վրա, հայտնում է Sputnik Բելառուսը։


«Մենք պետք է տարանջատենք ղեկավարությունն ու հասարակ ժողովրդին: Եթե իմ տեղը լինեիք, ինչպես կհասկանայիք այդ ամենը: Իհարկե, սերբ ժողովրդին պետք է օգնել և կօգնենք, մենք այդպիսի մարդիկ ենք: Բայց մենք հաշվի ենք առնում Սերբիայի քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ: Բայց եթե ուզում են, ինչպես ասում են, երեք աթոռի վրա նստել, դա չի ստացվի. այստեղ մենք ենք, Ռուսաստանը, Եվրամիությունը, Ամերիկան ​​և մյուսները... Եվ ամեն տեղ ուզում են, որ ամեն ինչ լինի: Բայց իրենց թույլ չեն տա նստել այդ աթոռների վրա, և առաջին Եվրամիությունը, ուր նրանք այդքան ձգտում են։ Խնդիր կա»,- ասել է Լուկաշենկոն: