7.06.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում. Անկարա
11.03.2022
Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում. Անկարա

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը կարծում է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին գրում է EADaily-ն՝ հղում անելով TRT Haber հեռուստաալիքին։ Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի նպաստող դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ «Ես սա լավ նշան եմ համարում։ Հիմքեր կան ենթադրելու, որ հանդիպումը կկայանա, գուցե ինչ-որ պահի մոտ ապագայում»,- ասել է թուրք խորհրդականը։ Գնահատելով ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը՝ Քալընն ընդգծել է, որ ի վերջո վերջին խոսքը դեռ մնում է Մոսկվային։ «Այս պատերազմի ավարտը կգա նախագահ Պուտինի կողմից։ Ի վերջո, մարդը, ով վերջին խոսքն է տալու այս հարցում, նախագահ Պուտինն է»,- ասել է Կալինը։ Հիշեցնենք, որ թուրքական կողմի միջնորդությամբ կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Կոնկրետ արդյունքներ չեն հայտարարվել։ Ավելի վաղ Սերգեյ Լավրովը բացառել էր Պուտինի և Զելենսկու «հանուն հանդիպման» հանդիպումը։