23.11.2024
Bank of America-ն բարելավում է 2023 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը
prev Նախորդ նորություն

Յենս Ստոլտենբերգը աշնանը կլքի իր պաշտոնը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր չէ երկարաձգել իր մանդատը և աշնանը կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։


«Գլխավոր քարտուղարի մանդատը երկարացվել է երեք անգամ, և նա պաշտոնավարել է ընդհանուր առմամբ գրեթե ինը տարի»,- ասել է խոսնակը։


Նրա խոսքով՝ «ինքն իր մանդատի նոր երկարաձգում խնդրելու մտադրություն չունի»։


Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարները որոշել են երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ Այն ժամանակ հայտարարվեց, որ Բրյուսելից հետո նա կգլխավորի Նորվեգիայի կենտրոնական բանկը։ Սակայն, ըստ Le Figaro-ի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է այս պաշտոնից։