23.11.2024
Սեպտեմբերի 1-ից Փարիզում արգելված կլինի ինքնագլորների վարձակալությունը
prev Նախորդ նորություն

Բայդենի քաղաքականության պատճառով դոլարը կարող է դադարել լինել համաշխարհային արժույթ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության պատճառով դոլարը կարող է շուտով դադարել լինել աշխարհում թիվ մեկ արժույթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Չինաստանը փորձում է փոխարինել ԱՄՆ դոլարը՝ որպես աշխարհի թիվ մեկ արժույթ: Անհավանական էր երեք տարի առաջ: Եթե դա տեղի ունենա, և Բայդենի գլխավորությամբ, հավանաբար, դա կլինի, ապա դա կլինի մեր երկրի պատմության ամենամեծ պարտությունը: Մենք կդառնանք երկրորդ կարգի [երկիր]»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։


Ավելի վաղ ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել էր 2008 թվականի ճգնաժամը, հավանական էր համարել տասը տարվա ընթացքում  դոլարի անկումը։