23.11.2024
Պաշտոնյաները մահապատժի կենթարկվեն պետդավաճանության համար. Լուկաշենկոն օրենք է ստորագրել
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը համարժեք կպատասխանի Բրիտանիային Կիևին ուրանով արկեր մատակարարելու համար. Շոյգու

Պետք է տեսնել, թե Բրիտանիան ինչպիսի արկեր է պատրաստվում փոխանցել Ուկրաինային: Բայց ամեն դեպքում պատասխանը կլինի համարժեք։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդիի` Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք փոխանցելու վերաբերյալ խոստումը։


«Տեսնենք, թե ինչ են նրանք փոխանցելու», - լրագրողներին ասել է Շոյգուն՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է համարժեք պատասխանել, գրում է EAdaily-ն։


Նա նաեւ նշել է, որ նման հայտարարություններից հետո՝ միջուկային բախման հեռանկարն էլ ավելի է մոտենում։


Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կիևին սպառված ուրանի արկեր մատակարարելու բրիտանական նախաձեռնությունը, ասել էր, որ Արևմուտքը որոշել է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացի կռվել ոչ թե խոսքով, այլ գործով։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ Ռուսաստանը հարկադրված կլինի պատշաճ կերպով արձագանքել այդ սպառնալիքին։