3.04.2025
Արևմուտքի կոպիտ սխալների հետևանքով էներգետիկ ոլորտում իրավիճակը վատթարանում է. Պուտին
05.04.2022
Արևմուտքի կոպիտ սխալների հետևանքով էներգետիկ ոլորտում իրավիճակը վատթարանում է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են տնտեսության և էներգետիկայի ոլորտում սեփական սխալների պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի Դաշնության վրա, հայտնում է MK-ն։ «Իրավիճակը էներգետիկ ոլորտում վատթարանում է կոպիտ, ոչ շուկայական միջոցների, այդ թվում՝ եվրոպական որոշ երկրներում «Գազպրոմ» ընկերության նկատմամբ վարչական ճնշումների արդյունքում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Մեկնաբանելով «Գազպրոմի» ակտիվներն արտասահմանում ազգայնացնելու փորձերը՝ Պուտինը այս գործիքն անվանել է «երկսայրի զենք»։ Նա զգուշացրել է, որ դա կարող է շատ հեռուն գնալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարել է ռուսական «Գազպրոմ Գերմանիա» հոլդինգի դուստր ձեռնարկությունը փոխանցել Դաշնային ցանցային գործակալության վերահսկողությանը։