2.04.2025
Վլադիմիր Պուտինը կմասնակցի նախագահական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրառմանը։


Պետության ղեկավարը, որը բավարարել է Բորնի հրաժարականի խնդրանքը, շնորհակալություն է հայտնել նրան «նվիրվածության և վճռականության համար»։


Ինչպես նշվել է Ելիսեյան պալատում, Բորնը կաբինետի այլ անդամների հետ կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը:


Իր հրաժարականի նամակում Բորնը հանդես է եկել ծրագրված բարեփոխումները շարունակելու օգտին։


Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը Բորնի ամենահավանական իրավահաջորդն էր անվանել 34-ամյա կրթության նախարար Գաբրիել Աթտալին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։


Բորնը Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորում է 2022 թվականի մայիսից։

Իլ-76-ը հարձակման է ենթարկվել Կիևին ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի մատակարարած համակարգերով. Պուտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն