Լոնդոնի Վեսթմինսթերի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել։ WikiLeaks-ի գլխավոր խմբագիրը դատարանի որոշումը անվանել է «Ասանժին մահվան դատապարտելու հրաման»: Ասանժի պաշտպանությունը մինչև մայիսի 18-ը պետք է բողոքարկի Լոնդոնի Բարձրագույն դատարան։ VERELQ-ը հիշեցնում է, որ 50-ամյա Ջուլիան Ասանժը ձերբակալվել է 2019 թվականի ապրիլին՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մի քանի տարի անցկացնելուց հետո։ ԱՄՆ դատախազները նրան մեղադրում են լրտեսության մեջ։ Եթե դատարանը Ասանժին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։