7.02.2025
Թրամփի վարչակազմը կրճատում է USAID աշխատակիցների թիվը
prev Նախորդ նորություն

Թրամփը հայազգի Մայքլ Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում հայտնել է, որ հայազգի Մայքլ Է. Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան։


«Մայքլը փայլուն փաստաբան է, որը ներկայում ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը։


The New York Times-ը նաև նշում է, որ Քավուկջյանը մեծ գումարներ է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանը։ 2024 թվականին նա 700,000 դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական ապարատին։