25.02.2025
Լավրովը մեկնում է Իրան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են Ուկրաինայում խաղաղության հասնել. Պուտին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին խանգարում է դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով "ВГТРК"-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։


"Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղության հասնել։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ: Իսկ ռեժիմի գործող ղեկավարը կանգնած է այդ նպատակին հասնելու ճանապարհին", - ասել է պետության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։