14.11.2024
Գազի բարձր գինը չի բխում Ռուսաստանի շահերից. Նովակ
prev Նախորդ նորություն

Փոլ Կրեկորյանը միաձայն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել հայազգի Փոլ Կրեկորյանը: «Լոս Անջելեսի քաղաքային նախագահությունը համագործակցության, այլ ոչ թե ղեկավար պաշտոն է:


Այսօր ավարտվում է միակողմանի որոշումներ կայացնելու դարաշրջանը: Մենք բոլորս, ով արտոնություն ունի ծառայելու քաղաքապետարանում, պետք է պարտավորվենք մի կողմ թողնել մեկ խմբակցության, մեկ խմբի, մեկ թաղամասի ծառայելու ցանկացած գաղափար», – Լոս Անջելեսի խորհրդի նախագահ ընտրվելու վերաբերյալ իր հայտարարությունում, մասնավորապես, ասել է Փոլ Կրեկորյանը:


«Հայ Դատի» հանձնախումբը շնորհավորել է Կրեկորյանին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվելու կպակցությամբ. «Մենք չափազանց հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն այժմ ունի իր բարձրաստիճան ընտրված պաշտոնյան, որը ղեկավարում է Լոս Անջելեսը այս դժվարին ժամանակներում», – նշված է հաղորդագրությունում։


 


 

ԱՄՆ Սենատում Հարավային Կովկասի հարցով լսումներ կանցկացվեն
Հաջորդ նորություն next
 Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում
13.11.2024
Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում