2.04.2025
Դեկտեմբերի 13-ին Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ:


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը:


Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։


Ֆրանսիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ Արաբական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, և անվտանգության նկատառումներով փակել էր Դամասկոսում իր դեսպանությունը:

Լուկաշենկոն պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն