8.01.2025
Фото: РБК
prev Նախորդ նորություն

Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Չինաստանի հարավ-արևմուտքում ՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, զոհվել է 36 մարդ, հայտնում է "Նանֆանգ ժիբաո"պարբերականը:


6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 09.05-ին (Երեւանի ժամանակով 04.05-ին) Շիգաձեի շրջանի Թինգրի գավառի տարածքում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:


"6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 36 մարդու մահվան պատճառ է դարձել", - հայտնում է թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Նշվում է, որ կան զոհեր Թինգրի, Լհաթզե և Սակյա Նահանգներում, ավելի քան 1000 շինություն ավերվել է:
Տեղի հրշեջ-փրկարարական վարչությունն ավելի քան 1,5 հազար փրկարար է ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:


Որոնումներում գործի է դրվել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արեւմտյան գոտին, որն օպերատիվ կերպով տուժած շրջան է ուղարկել անօդաչու թռչող սարք: Մի քանի տրանսպորտային և բժշկական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ցամաքային զորքերի զինծառայողներ գտնվում են անհապաղ պատրաստության ռեժիմում և սպասում են հրամանի ՝ որոնողական և փրկարարական աշխատանքներին միանալու համար:


 

ԱՄՆ-ում գրանցվել է թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքը
Հաջորդ նորություն next