Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն արել է մի շարք պնդումներ, որոնց անդրադառնալու եմ առաջիկա հարցազրույցներում, բայց մեկը այնքան ակնհայտ սուտ է, որ որոշեցի մի ամբողջ ստատուսի արժանացնել: Պարոն Հովհաննիսյանը նշում է, թե ԵՄ-ի հետ քննարկում են մի փաստաթուղթ, որի մեջ առաջին անգամ նշվելու է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ մի խոսքով հերթական իբր «աննախադեպը»։ Կից ներկայացնում եմ ՀՀԿ իշխանության տարիներին բանակցված և ստորագրված CEPA-ի անվտանգությանը վերաբերվող հատվածները։ Ընդ որում, մեր փաստաթղթի մեջ անվտանգության ոլորտում համագործակցությունը ներկայացվում է թե արտաքին, թե ներքին անվտանգային խնդիրներին ԱՌԱՆՁԻՆ մասերի և հոդվածների տեսքով։ Սա այսօրվա ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումն էր։ Մոտ օրերս կլինեն նաև նորերը»,- գրել է պատգամավորը։«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան