Կանադան ընդլայնում է համագործակցությունը Եվրոպայի հետ. Քարնին Երևանում
Լուսանկարը` AP Photo / Chris J Ratcliffe
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ներկայացրել է Եվրոպայի հետ գործակցության հիմնական ուղղությունները և ողջունել խաղաղության գործընթացը Կովկասում:
Ելույթ ունենալով մայիսի 4-ի լիագումար նիստում՝ Քարնին դարձավ այս ձևաչափին մասնակցող առաջին ոչ եվրոպական երկրի ղեկավարը։ Վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացը՝ նշելով համաժողովին նախագահ Իլհամ Ալիևի հեռավար մասնակցությունը։
Ըստ Կանադայի վարչապետի՝ ընդհանուր արժեքները պահանջում են համատեղ արձագանք գլոբալ մարտահրավերներին։ Քարնին ընդգծել է, որ Օտտավան ակտիվորեն աջակցում է Ուկրաինային, մասնակցում է Արկտիկայի անվտանգության ապահովմանը և հանդիսանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության միակ ոչ եվրոպական անդամը։
Միջազգային անկայունության պայմաններում Կանադան մտադիր է զարգացնել տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանությունը վստահելի դաշնակիցների հետ համատեղ։ Քարնին հայտնել է 18 միլիարդ դոլարի ռազմավարական հումքի մատակարարման պայմանագրերի կնքման, ինչպես նաև արհեստական բանականության ու տիեզերքի ոլորտներում գործակցության ընդլայնման մասին։
Լինելով աշխարհում նավթի արդյունահանմամբ երրորդ, իսկ գազի արդյունահանմամբ չորրորդ երկիրը՝ Կանադան պատրաստ է եվրոպական գործընկերներին ապահովել հուսալի էներգակիրներով։