13.04.2026
Լուսանկարը` AP Photo
prev Նախորդ նորություն

Թրամփը խստորեն դատապարտել է Հռոմի պապի խաղաղության կոչերը

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աննախադեպ կոշտ քննադատության է ենթարկել պոնտիֆիկոս Լևոն XIV-ին՝ գլոբալ հակամարտությունների դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության մասին նրա հայտարարություններից հետո։ Սպիտակ տան ղեկավարը պատմության մեջ առաջին ամերիկացի Հռոմի պապին մեղադրել է միջազգային ասպարեզում ոչ կոմպետենտ լինելու մեջ և խորհուրդ տվել զերծ մնալ քաղաքականությանը միջամտելուց։


Ապրիլի 13-ի գիշերը Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում մի շարք կոշտ հայտարարություններ է հրապարակել՝ «սարսափելի» որակելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի արտաքին քաղաքական հայացքները։ Ամերիկացի առաջնորդի դժգոհությունն է հարուցել Վատիկանի դիրքորոշումը մի շարք սուր միջազգային հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, Թրամփը վրդովմունք է հայտնել այն բանի առնչությամբ, որ պոնտիֆիկոսը, ըստ նրա, նորմալ է համարում Իրանի կողմից միջուկային զենք ունենալը և քննադատում է Վենեսուելայի վրա վերջերս կատարված ամերիկյան հարձակումը: ԱՄՆ նախագահը Կարակասի դեմ ռազմական գործողություններն արդարացրել է նրանով, որ այդ երկիրն իբր Միացյալ Նահանգներ է ուղարկել թմրանյութերի և բանտերից ազատ արձակված հանցագործների հոսքեր։


Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Լևոն XIV-ն իր ընտրության համար պարտական է բացառապես Սպիտակ տանն իր ներկայությանը և ամերիկյան քաղաքացիությանը։ Ամերիկացի առաջնորդը կոչ է արել պոնտիֆիկոսին ողջամտություն դրսևորել՝ խորհուրդ տալով նրան կենտրոնանալ իր անմիջական կրոնական պարտականությունների վրա և ձգտել լինել «մեծ Պապ», այլ ոչ թե քաղաքական գործիչ, որը քննադատում է ընտրված նախագահին՝ նախընտրական խոստումները կատարելու համար։


Վաշինգտոնի կոշտ արձագանքի առիթ է դարձել ապրիլի 11-ին կայացած՝ հանուն համաշխարհային խաղաղության աղոթքի հսկումը: Միջոցառման ժամանակ Լևոն XIV-ը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հրաժարվել վերազինումից և մահաբեր գործողությունների պլանավորումից՝ նախապատվությունը տալով բանակցությունների սեղանին։ Պոնտիֆիկոսն ընդգծել է, որ Եկեղեցին կշարունակի առաջ մղել խաղաղության և Աստծուն հնազանդվելու տրամաբանությունը, անգամ եթե դա առաջացնի աշխարհիկ իշխանությունների անըմբռնողությունը: Մեկ շաբաթ առաջ «Urbi et Orbi» ուղերձում Վատիկանի ղեկավարը նույնպես կոչ էր արել վայր դնել զենքերը և հասնել խաղաղության ոչ թե ուժով, այլ բացառապես երկխոսության ճանապարհով։

 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին