13.04.2026
Լուսանկարը` EADaily.com
prev Նախորդ նորություն

Մասկը Սորոսի հիմնադրամին մեղադրել է Հունգարիան «զավթելու մեջ»

Լուսանկարը` AP Photo
Լուսանկարը` AP Photo

Ամերիկացի գործարար Իլոն Մասկն անդրադարձել է Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Ի պատասխան ժողովրդավարության հաղթանակի մասին հայտարարություններին՝ նա կարծիք է հայտնել, որ երկրի նկատմամբ իրական քաղաքական վերահսկողությունն անցել է Սորոսների ընտանիքի կառույցներին։


Բանավեճը ծավալվել է X հարթակում՝ հունգարական «Տիսա» ընդդիմադիր կուսակցության համոզիչ հաղթանակի ֆոնին, որն ապրիլի 12-ի քվեարկության արդյունքներով ապահովել է բացարձակ մեծամասնություն՝ 138 մանդատ երկրի 199 տեղանոց միապալատ խորհրդարանում։


Մասկի արձագանքի համար առիթ է դարձել ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքս Սորոսի հրապարակումը։ Մեկնաբանելով Բուդապեշտում իշխանափոխությունը՝ կրտսեր Սորոսը գրել է, թե «հունգար ժողովուրդը հետ է վերադարձրել իր երկիրը»։ SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարը չի համաձայնել այս գնահատականի հետ՝ հրապարակավ հայտարարելով, որ իրականում Հունգարիայում իշխանությունը զավթել է Ջորջ Սորոսի կազմակերպությունը։


Հունգարիայում քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկի արդյունքներով «Տիսա» կուսակցությունն ապահովել է բացարձակ մեծամասնություն՝ 199 տեղից 138-ը ազգային խորհրդարանում։ Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած իշխող դաշինքն ընդունել է պարտությունը և պատրաստվում է անցնել ընդդիմության։

 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին