ԱՄՆ-ում կթողարկվեն Դոնալդ Թրամփի պատկերով անձնագրեր
ԱՄՆ Պետքարտուղարությունը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ շարքի թողարկում՝ նվիրված ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Անձնագրի մակետի վրա, որի օրինակը հայտնվել է հեռուստաալիքի տրամադրության տակ, փաստաթղթի ներքին կողմում Թրամփի դիմանկարը շրջապատված է Անկախության հռչակագրի տեքստով և ԱՄՆ դրոշով։ Մյուս էջում պատկերված է ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» կտավը, որը պատկերում է Ամերիկայի հիմնադիր հայրերին։
Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ նոր օրինակները հասանելի կլինեն «Ամերիկայի ցանկացած քաղաքացու», ով անձնագիր ստանալու հայտ կներկայացնի։ Ակնկալվում է, որ շարքի թողարկումը կհամընկնի հուլիսին երկրի 250-ամյակի հետ:
Նաև նշում է, որ անձնագրերով այս ակցիան Թրամփի վարչակազմի «Ամերիկա 250» մասշտաբային տոնակատարության մի մասն է, որը ներառում է նաև National Mall-ի մոտ կայանալիք Գրան պրի մրցավազքը և UFC մարտը Սպիտակ տան մարգագետնում։