11.11.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:


Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդարանական մակարդակում հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները:


Ալեն Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:


ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է նաեւ ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր
Հաջորդ նորություն next