11.11.2025
Երիտասարդների բոլոր հետաքրքիր գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «ՀՀ ԱԺ 8-րդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի նոյեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 22 հարց:


Օրակարգում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով. նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:


ԱԺ հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը սկսել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին
Հաջորդ նորություն next