26.11.2024
Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական հարցեր
prev Նախորդ նորություն

Պահանջում ենք դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։

«Այսօր, ժամը 16։00-ի սահմաններում "Արդար Հայաստան" կուսակցության մի քանի անդամներով լինելու ենք կառավարության դիմաց՝ հրապարակելով մեր պաշտոնական հայտարարությունը՝ երկրում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայումս ընթացող գործընթացների մասին՝ պահանջելով ՀՀ կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Միացե՛ք․․․»,- ասված է հայտարարության մեջ: