Տարածաշրջան

Ուրբ
20
Jan

Անկարան այլևս չի պնդում Ասադի հրաժարականը

Вице-премьер Турции Мехмет Шимшек

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի պնդում սիրիական համակարտության կարգավորմանը առանց նախագահ Բաշար Ալ-Ասադի մասնակցության։ Ինչպես հաղորդում է Sputnik գործակալությունը, նա նման հայտարարությամբ հանդես է եկել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Թուրքիան այլևս չի պնդում առանց Ասադի կարգավորմանը, դա իրատեսական չէ, քանի որ կարծում եմ, պետք է աշխատենք նրա հետ, ինչ ունենք»,-ասել է Շիմշեքը։

Ուրբ
20
Jan

Փորձագետներ. Աբաշիձե–Կարասին ֆորմատն ունի առանցքային նշանակություն

Պրահայում փետրվարի սկզբին կայանալու է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը։

Փորձագետ Գիա Խուխաշվիլին հայտարարել է, որ այդպիսի հանդիպումներն անհրաժեշտ են`այնտեղ չեն լուծվում համակարգային խնդիրները, սակայն ապահովում են երկրների միջև որոշակի կոմունիկացիա։ Այդ ֆորմատը`լավ հնարավորություն է, փոխանցում է Sputnik Грузия–ն։

Ւր հերթին, փորձագետ Սոսո Ցինցաձեն այդ հանդիպումից կոնկրետ արդյունքներ է ակնկալում։

Ուրբ
20
Jan

Ի՞նչ էր կանխատեսում ԱՄՆ-ը ԿՀՎ-ը Ղարաբաղում 1988 թ-ին. գաղտնազերծված փաստաթղթեր

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օրերս հրապարակած գաղտնազերծված փաստաթղթերն ուշագրավ տեղեկություններ են պարունակում նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին:

Ուրբ
20
Jan

Ադրբեջանը կարող է դառնալ Մինսկի համար նավթի առաքման այլընտրանքային երկիր

Բելառուս ռուսական նավթի առաքումների ծավալների կրճատումը պետք է փոխհատուցվի այլընտրանքային ճանապարհներով։ Այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА–ն։

Նա նշել է, որ իրենք փորձարկել են մի քանի տարբերակներ`նավթ են ներկրել Սև և Միջերկրական ծովերից դեպի իրենց նավթավերամշակման գործարանները։

Բելառուսի նախագահը Բաքու կատարած այցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի հետ նավթային համագործակցության հարցը։ Ըստ նրա, Բելառուսը պատրաստ է երկարաժամկետ նավթային համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ։

Ուրբ
20
Jan

Մինսկը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով դեկտեմբերին ձերբակալվել էր Մինսկում, կարտահանձնվի Ադրբեջանին: Համապատասխան որոշումն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը:

Այսպիսով բելառուսական կողմը բավարարել է Ադրբեջանի դատախազության պահանջը, որը Լապշինին ներառել էր սև ցուցակ Լեռնային Ղարաբաղ բազմիցս այցելելու համար: Այս մասին այսպիսով Facebook-յան իր էջում գրառել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ուրբ
20
Jan

Ադրբեջանի տնտեսությունը գահավիժում է. սոցիալական բողոքը դուրս է հորդում փողոց

Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը բոլոր առումներով շարունակում է ավելի վատթարանալ: Այդ է վկայում նույնիսկ ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը, որը առկա իրավիճակը ներկայացնում է զգալիորեն ավելի մեղմ գույներով: Ադրբեջանի վիճակագրական պետական վարչության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին երկրում ՀՆԱ-ն ընկել է 3.8 տոկոսով, գրում է armtimes.com կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին:

Ուրբ
20
Jan

Ասադ. Սիրիայի նախագահի արտահերթ ընտրությունների հարցն ընդդիմության հետ չի քննարկվի

Սիրիայի նախագահի արտահերթ ընտրությունների կամ ապագա քվեարկության հարցը չի քննարկվելու մոտակա ժամանակներս սիրիական ընդդիմության հետ կայանալիք բանակցություններում։ Այդ մասին ճապոնական TBS–ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Նա նշել է, որ նախագահի հրաժարականը կամ ընտրությունն ազգային հարց է և վերաբերվում է յուրաքանչյուր սիրիացու։ Այն չի քննարկվելու ընդդիմության հետ, քանի որ դա սահմանադրության հետ կապված հարց է։

Ասադը նշել է, որ ինքը, որպես պետության ղեկավար, չի փախչել երկրից, երբ Սիրիան բախվել է մարտահրավերների հետ։

Ուրբ
20
Jan

Ադրբեջանը ցանկանում է վերածվել տրանսպորտային միջանցքների «խաչմերուկի»

ՌԴ–ը, Ադրբեջանն ու Իրանը ակտիվ աշխատանքներ են իրականացնում «Հյուսիս–Հարավ» երկաթգծային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար։ Այն հնարավոր կդառնա կյանքի կոչել Իրանի տարածքում Ռեշտ–Ղազվին–Աստարա հատվածի շինարարությունից հետո։Իրանը 175–ոց ճանապարհը պատաստվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա մարտ ամիսը։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այստեղ պատրաստ են Իրանի հետ երկաթգծերի միավորմանը, փոխանցում է ng.ru կայքը։

Ուրբ
20
Jan

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում, եւ Աստանայում հանդիպումը պետք է կարեւոր ներդրում ունենա այդ գործընթացի պարամետրերի մշակման համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հույս է ներշնչում, որ Սիրիայի ճգնաժամում դրական տեղաշարժեր են նկատվել։ Առնվազն բոլորը հիմա համաձայն են ՄԱԿ ԱԽ բանաձեւի հիման վրա ընդհանուր համազգային երկխոսության միջոցով քաղաքական–դիվանագիտական կարգավորման այլընտրանքի հարցում»,– ասել է Լավրովը։

Ուրբ
20
Jan

Նախարար. «Գազպրոմի» հետ Վրաստանի պայմանագիրը ունի «սկզբունքային կարևորություն»

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, գնահատական տալով «Գազպրոմ»-ի հետ կնքած նոր համաձայնագրին, հայտարարել է, որ ադրբեջանական SOCAR ընկերությունն իրենց բավականաչափ գազ մատակարարի, ապա Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական։ Այս մասին գրում է Georgia Online-ը:

Գախարիան ընդգծել է, որ Վրաստանը այդ պայմանագրի հիման վրա ստացել է այն, որ չունի «Գազպրոմ»-ից բնական գազ գնելու պարտավորություն.

Էջեր

Subscribe to RSS - Տարածաշրջան