19.04.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Ապրիլի 21-27-ը, «23,5 Հրանդ Դինք» հիշողության կենտրոնում տեղի կունենան հիշատակի շաբաթվա միջոցառումներ՝ նվիրված թե՛ մինչ օրս Թուրքիայում հայերեն հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանդ Դինքի թողած մտավոր ժառանգության, և թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:


Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։


Շաբաթվա ընթացքում լինելու են նաև երեխաների համար կազմակերպված սեմինարներ, զբոսանքներ, ​​համերգներ և այլ միջոցառումներ։ Մասնակցությունը անվճար է, սակայն պահանջվում է նախնական գրանցում։


Հատուկ ծրագրերից են՝ «Հիշողության վահանակ՝ ի հիշատակ մեր նահատակների», «Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը», «Ապրիլի 24-ի հետքերով. հիշատակի քայլերթ», «Կոմիտաս Վարդապետի երաժշտական ներկայացում»:

Լուսանկարը՝ tert.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար