14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ում նախատեսվում են ստեղծել ԳՇ սերժանտի, կորպուսի սերժանտի, շտաբի սերժանտի պաշտոններ
prev Նախորդ նորություն

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. դեսպան

Լուսանկարը՝ 168.am
Լուսանկարը՝ 168.am

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Դրա մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։


«Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի: Հաճելի էր կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանի զարգացման առաջընթացը։ Խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժն իրացնելու համար: Ես վերահաստատեցի Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը»,- գրել է նա:

Քոչարյան․ 44-օրյայի հանձնաժողովի զեկույցը կนำեկայացվի սեպտեմբերի 30-ին, փակ ձևաչափով
Հաջորդ նորություն next