19.04.2025
Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԶՈՒ-ում նախատեսվում են ստեղծել ԳՇ սերժանտի, կորպուսի սերժանտի, շտաբի սերժանտի պաշտոններ

ԶՈՒ-ում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ Գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ ու դրանց վարձատրության գործակիցները: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


«Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի բանակային ուղղությունների և շտաբային սերժանտների առկայություն, որով նաև ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ԳՇ պետի տեղակալի մասնակցությամբ քննարկում է լինելու: Վերջինիս շրջանակում ներկայացվելու են սերժանտական ինստիտուտի ներդրման մանրամասները: Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի մինչև այդ քննարկումը տեղի կունենա:


 

Լուսանկարը՝ 168.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար