19.04.2025
Լուսանկարը՝ 168.am
prev Նախորդ նորություն

Քոչարյան․ 44-օրյայի հանձնաժողովի զեկույցը կนำեկայացվի սեպտեմբերի 30-ին, փակ ձևաչափով

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


«Ես կասեմ օրը, դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջանը, որը կսկսվի սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կամ 30-ին, կամ դրա հաջորդ օրը լիագումար նիստում, Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի: Ես կարծում եմ, որ օրը շատ կարևոր է հենց այդ օրը ներկայացվի և այդ օրը կներկայացվի լիագումար նիստի ընթացքում»,- ասաց նա:


Քոչարյանը նշեց, որ ճիշտ է, սեպտեմբերի 27-ից հետո այդ սիմվոլիկ օրը հենց ներկայացվի: «Համ էլ ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն՝ բոլոր առումներով, քաղաքական, և կարծում եմ, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որի ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք: Այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա, կներկայացվի, մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու և դրանից հետո կարծում եմ՝ զեկույցը կլինի գաղտնի բաժնում, գաղտնիության ծավալը այնքան մեծ է, որ համոզված եմ, որ նիստը կլինի փակ: Զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված գան եզրահանգումների հանգեն»,- ասաց նա:


 

Լուսանկարը՝ yerevan.today
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար