19.04.2025
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը
prev Նախորդ նորություն

«ՀայաՔվե». Թուրքիան չի կարող լինել միջնորդ նույնիսկ տարածքի տրամադրման հարցում

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում (2024թ․ հոկտեմբեր, Ստամբուլ, և 2025 թ․ ապրիլ, Անթալիա)։


«Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան Հայաստանի իշխանությունը, թեպետ մեր հայրենակիցներին հակառակն են փորձում համոզել։


Եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից արդեն երրորդ անգամ խորհրդարանական և կադրային դիվանագիտության փաստացի ղեկավարներն են մասնակցել, ապա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարությունից անգամ մեկ կցորդ ներկա չի եղել»։


«ՀայաՔվե» նախաձեռնություն

Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար