5.04.2026
Գյումրիում ընտրակաշառք տալու համար 4 անձի վերաբերյալ գործերը դատարանում են
prev Նախորդ նորություն

Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսք է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ:


«Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ,


Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները և միասնաբար խնամելու, պահպանելու ու փոխանցելու դրանք ապագա սերունդներին։


Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։ Մեր հարուստ և բազմազան ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, ինչպես տարեցտարի ավելացող պետական հատկացումներով, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ։


Սա վկայում է այն մասին, որ հուշարձանների պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա հնարավոր է լավագույնս իրականացնել պետություն-քաղաքացի միասնությամբ ու համախոհությամբ: Մեր մասնագետները հետևողական աշխատանքներ են իրականացնում նորահայտ հուշարձաններ գրանցելու, դրանք հիմնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, միջազգային կառույցների հետ ակտիվ գործընկերության և շարունակական ջանքերի շնորհիվ մեր արշավախմբերը խոշոր պեղումների միջոցով առավել հարստացնում են մեր պատմությունը, հետևողականորեն պատրաստվում են հայտեր՝ մեր համամարդկային նշանակության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու նպատակով: Ոլորտում շարունակվում է իրավական բարեփոխումների շարքը:


Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները, և հատկապես զարգացնել մշակութային ժառանգության պահպանության կրթությունը և խրախուսել նոր սերունդներին սիրել ու արժևորել սեփական պատմությունը։ Յուրաքանչյուրիս ջանքը կարևոր է: Շնորհավորում եմ բոլորիս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ: Հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահապանները, վերականգնող մասնագետները, հնագետները մեր ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնողներն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային պատմամշակութային ժառանգության պահպանմանը։


Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են:


Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»:


 

ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար