19.04.2025
Լռելը հանցակցութուն է. Արցախում զոհվածների հարազատները բաց նամակ են հղել Կամո Վարդանյանին
prev Նախորդ նորություն

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանին և Անկարային

Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի Արտգործնախարարությունը։


Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հայտարար գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։


Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։


Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, ներառյալ՝ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում:


Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։


 


 

Դատապարտելի են հայկական բնակավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար